Ամանորի նախաշեմին` 2014թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր), ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3352129 կարճ հաղորդագրություն, իսկ 2015թ. հունվարի 1-ին` 3102070-ը:
Դոլար-դրամ «բումից» սկսած, բանկերը վարկեր չէին տալիս՝ մասնավորապես դրամով: Դրամի համեմատական արժևորումից հետո մտածում էին, որ կայունացումը փխրուն է, և ամեն րոպե, մանավանդ տոներից հետո, արժութային շուկան կսկսի նորից ցնցվել:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի վերջին կայցելի Հնդկաստան: Մինչ այդ՝ պետքարտուղար Ջոն Քերին մեկնում է Նյու Դելի` քննարկելու երկու երկրների առևտրային հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկի համաձայնագրի կատարումը պարտադիր պայման է համարում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու համար: Պատժամիջոցների պատճառ նա անվանում է Ղրիմի անեքսիան: Մյուս քայլերի պատճառ նա համարել է մարտական գործողությունները ՈՒկրաինայի արևելքում:
Բեռլինում համաձայնագիր է ստորագրվել Կիևին 500 միլիոն եվրո նպատակային վարկ տրամադրելու մասին՝ լրագրողներին հայտնել են Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարարությունից:
Վրաստանում նոր տարին սկսվում է քաղաքական սկանդալով, ընդդիմությունը իշխանություններից պահանջում է չեղյալ հայտարարել ռուսաստանցի գործարար Դավիթ Յակուբաշվիլուն պատկանող Petrokas Energy Group-ի և Роснефть-ի միջև կնքված պայմանագիրը, որով ռուսական ընկերությունը ստանում է վրացական ընկերության արժեթղթերի 49 տոկոսը:
Ռուսական տնտեսության ամենամեծ անկումը վերջին հինգ տարիներին արդեն փաստ է, իրավիճակը կարող է ավելի վատանալ, բայց կոլապս չի լինի՝ կարծում է Չինաստանի արդի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Չեն Ֆենինը:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ հունվարի 2-ից:
ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է փաստաթղթեր, համաձայն որոնց` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում Հայաստանը կներկայացնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Նշաակվել են նաև կոլեգիայի անդամներ՝ Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...